Անցնող շաբաթվա «ամենաօրիգինալ» տեղեկությունն այն էր, համաձայն որի Քըրք Քըրքորյանը առաջիկայում գալու է Հայաստան և միանալու է Րաֆֆիի շարժմանը: Բնականաբար, այս զառանցանքը վերագրվեց լրագրողներին այն պարզ պատճառով, որ լրագրողների նոր սերնդից սպասելի է գրեթե ամեն ինչ (բավական է հիշատակել Ռուբեն Սաֆրաստյանին`լրագրողներից մեկի կողմից ուղղված հարցը, թե արդյո՞ք ժամանակը չէ, որ Հայաստանը Խոջալուի դեպքերը ճանաչի որպես ցեղասպանություն և աշխարհին ընդունել տա): Այսուհանդերձ, ես կփորձեմ պնդել, որ այն տգետ գրչակները, ովքեր նպաստել են այս տեղեկատվության տարածմանը, ընդամենը բութ գործիք են եղել: Գաղտնիք չէ, որ Քըրքի անունը կախարդական հմայիլ է, քանի որ Քըրքորյանը միլիարդատեր է (հայկական մտածողության համար սա լրջագույն արժանիք է): Հետևաբար, եթե Քըրքը միանալու է Րաֆֆուն, ապա հասկանալի է, որ վերջինը կարող է ակնկալել համակիրների թվի զգալի աճ՝ առանց դրա համար գործադրվելիք լուրջ ջանքների (իսկ որ Քըրքորյանը երբեք չի զբաղվել և օր ծերության հաստատ չի սկսի զբաղվել քաղաքականությամբ, սա արդեն որևէ մեկին չհետաքրքրող դետալ է): Այսինքն՝ եթե մի կողմ ենք թողնում բոլոր ավելորդությունները, ապա հանգում ենք մի պարզ հետևության. Քըրք Քըրքորյանի հետ կապված տեղեկատվությունը ամենասովորական լրատվական խայծ էր և ուներ բացառապես PR նպատակներ: Այլ հարց է, որ այս ակցիայից ամերիկյան PR մենեջմենթի արտածվող բույրն ուղղակի խեղդում է:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/levon.sardaryan/posts/590079841016114
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել