ՀՀ կրթության և գիտության նախարար

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ

Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր դիմում է Սահմանադրական դատարան: 

Նման քայլը ողջունելի է` երկրում ընթացող քաղաքական գործընթացները ՀՀ Սահմանադրությանը համահունչ իրականացնելու հրամայականից ելնելով:

Միաժամանակ ցանկանում եմ կողմերին առաջարկել յուրօրինակ «ճանապարհային քարտեզ»:

1. Մինչև Սահմանադրական դատարանի վճռի հրապարակումը դադարեցնել բոլոր քաղաքական ակցիաները, քանզի քաղաքական հանրային միջոցառումները կընկալվեն որպես ճնշում Սահմանադրական դատարանի վրա:

2. Երկու կողմերի քաղաքական գործիչներին առաջարկել հրապարակային գործունեության մեջ շեշտել բացառապես հարցի իրավական կողմերը՝ զերծ մնալով ավելորդ հռետորականությունից և քաղաքական մեկնաբանություններից:

3. Հայտարարել, որ Սահմանադրական դատարանի վճիռը, անկախ իր բովանդակությունից, ընդունվում է կողմերի համար որպես վերջնական և իմպերատիվ վերդիկտ: Հակառակ պարագայում գործընթացի հետագա սահմանադրականությունը դրվում է հարցականի տակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել