Այս տեսանկյունից չպետք է բացառել, որ Ադրբեջանում իսրայելական հատուկ ծառայությունների գործունեության ակտիվացման հարցերի շուրջ իսրայելա-ադրբեջանական վերջին պայմանավորվածություններ, այդ թվում և՝ համապատասխան անվտանգության սարքավորումների տեղակայման վերաբերյալ համաձայնությունը, խոսում են իսրայելական կողմից Իրանի նախագահական ընտրություններին միջամտման ու դրանց վերջնական արդյունքների ուղղությամբ ազդեցություն գործելու մտադրության մասին: Իսրայելի համար սա շատ կարևոր նշանակություն ունի մերձավորարևելյան ու մասնավորապես սիրիական ճգնաժամի համատեքստում, որտեղ Իրանի կողմից զգալի աջակցություն ստացող ասադական ուժերը ձեռք են բերել որոշակի ստրատեգիական առավելություններ ԻՊ-ի նկատմամբ:
Նշենք նաև, որ Իրանը տիրապետում է քաղաքական, պաշտպանական-լոգիստիկ հսկայական ռեսուրսների` իր ուղղությամբ նետված մարտահրավերներին համարժեք արձագանքման համար: Այս առումով հստակեցնենք, որ Իրան-Իսրայել շահերի առճակատման կիզակետում է հայտնվել Ադրբեջանը, որի արտաքին քաղաքական հիմնական վեկտորները զգալիորեն կաղապարվեցին Նեթանյահուի այցով, և էապես նվազեց Ալիևի մանևրելու հնարավոր սանդղակը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1882656241964981&id=100006618695607&pnref=story
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել