Պատմության մեջ այս օրը՝ 1903թ. դեկտեմբերի 17-ին ռուսական ցարական իշխանությունների՝ Գանձակի նահանգապետի և Էջմիածնի սինոդի կարգադրությամբ փակվեց Շուշիի թեմական դպրոցը: Դպրոցը փակելու հրամանը արձակել էր Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վյաչեսլավ Պլեեվը նույն թվականի հոկտեմբերի 27-ին արձակված թիվ 370 կարգադրությամբ: Պատճառը տխրահռչակ Նիկոլայի հայ եկեղեցու ունեցվածքները բռնագրավվելու մասին հրամանագիրն էր, որից հետո Շուշիի թեմական դպրոցի աշակերտները և ուսուցիչները բողոքի ցույցեր էին կազմակերպել ընդդեմ այդ ապօրինի որոշման: Նշենք, որ այդ ժամանակ տարածաշրջանում տասնյակ հայկական դպրոցներ էին փակվել:
Հ.Գ. Շուշիի թեմական դպրոցի փակումը ռուսական ցարիզմի հայահալած քաղաքականության մի մասն էր: Այդ քաղաքականությունն հատկապես բուռն կերպով իրագործվում էր 1903թ. հունիսի 12-ին ընդունված օրենքից հետո, երբ ցարական իշխանությունները որոշեցին ամբողջովին բռնագանձել հայ եկեղեցու ունեցվածքը: