Panorama.am-ը գրում է.
Հալեպից զինյալների տարհանումը կասեցվել է նրանց իսկ գործողությունների պատճառով: Այս մասին հայտնում է Reuters-ին գործակալությունը՝ վկայակոչելով  Սիրիայի իշխանությունների ներկայացուցչին, որը մասնակցում Է տարհանման գործողության ապահովմանը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
 Նրա տվյալներով ՝ զինյալները փորձել են պատանդներ վերցնել, որպեսզի տարհանման ընթացքում նրանց որպես կենդանի վահան օգտագործեն: 
 Բացի այդ, նշվում է, որ ծայրահեղական խմբավորման զինյալները խոչընդոտում են խաղաղ բնակիչների տարհանմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել