Image result for manat paraԱդրբեջանը՝ հիպերինֆլյացիայի շեմին

Նավթի համաշխարհային գների անկումից հետո Ադբեջանում սկսված տնտեսական գահավիժումը շարունակվում է, բանկային համակարգը հայտնվել է ճգնաժամի առաջ: Ադրբեջանի բնակչությունը սկսել է ելքեր փնտրել Եվրոպա տեղափոխվելու և իրենց գումարային կապիտալը Ադրբեջանից հեռացնելու ուղղությամբ:

Ավելին՝ Ադրբեջանը լքում են ևս 5 արտասահմանյան ընկերություններ: Ադրբեջանում իրենց ներկայացուցչությունների գործունեությունը դադարեցրել են Merton Investment Holding Ltd, ACC Distribution UAB, NTD Services LLP, Bunlar Merton Investment Holding Ltd, Commonwealth Oil and Gas Company, Key Mühendislik Proje Taahhüt ve Limited ընկերությունները: Այս հանգամանքը գալիս է փաստելու, որ Ադրբեջանը կորցնում է իր գրավչությունը արտաքին ներդրումների համար:

Ադրբեջանը հայտնվել է հիպերինֆլյացիայի շեմին, այսինքն` փողի շրջանառությունը ամբողջական փլուզման է գնում, գները արագորեն աճում են: Ընթացիկ տարվա հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Ադրբեջանում գրանցվել է 30% գնաճ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել