Related imageՔաղաքականության բացակայությունը ծնում է գռեհիկանման կուսակցություններ, հումորով կամ չէ: Ամենևին չեմ ցանկանում վիրավորել Սերգեյ Դանիելյանին:

Ստիպված եմ ևս մեկ անգամ նշել, որ կայացած երկու կուսակցություն կա Հայաստանում՝ ՀՅԴ, ՀՀԿ, այ մյուսների չլինելու պատճառով էլ կա Սերգեյ Դանիելյանը: Չեմ պատկերացնում, որ նորմալ ընդդիմություն ունեցող երկրում Դանիելյանի ստեղծած կուսակցությունը այսքան քննարկվեր: Էլ չեմ ասում, որ հիմա քննարկվում է նրա կուսակցության ազդեցությունը ընտրությունների վրա:

Այսքանից հետո մեկ բան է մնում ասելու՝ մենք ունենք քաղաքականության բացակայություն և ընդամենը դրա իմիտացիան:

Դանիելյանի գռեհիկությունն է այսօր մեր շարժիչ ուժը, ինչ խոսք, այդ դեպքում նրան հաջողություն ապագա ընտրություններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել