Newsbook.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սուրբ ծննդյան տոներն ընտանիքի հետ կանցկացնի Հավայան կղզիներում. այս մասին հայտնել է RT-ն՝ հղում անելով The Huffington Post-ին: Աղբյուրի հաղորդմամբ՝ Օբամայի ընտանիքը Սուրբ ծնունդը կանցկացնի Օահու կղզում, որտեղ Օբաման ապրել է մանկության մեծ մասը։
Պարբերականը նշում է, որ Օբամաների ընտանիքը արձակուրդը կանցկացնի Կայլուա փոքրիկ քաղաքում: Ավելի վաղ Բարաք Օբաման հայտարարել էր, որ պաշտոնից հեռանալուց հետո դեռ 1 տարի կմնա Վաշինգտոնում, քանի որ նրա դուստրը՝ Մալիան, դեռևս չի ավարտել դպրոցը:
Նյութի աղբյուր՝ https://newsbook.am/?p=96104/obamaneri+yntaniqy+surb+cndyan+tonery+kanckacni+havayan+kxzinerum&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել