Image resultԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է Սիրիայում անվտանգության մարդասիրական գոտիներ ստեղծել և ստիպել Պարսից ծոցի երկրներին վճարել դրա համար։

«Երբ տեսնում եմ, թե ինչ է տեղի ունենում Սիրիայում, շատ եմ վշտանում։ Մենք պետք է օգնենք սիրիացի ժողովրդին»,-ասել է նա՝ ելույթ ունենալով կողմնակիցների առջև ԱՄՆ-ի «շոկոլադային մայրաքաղաք» Հերշիում (Փենսիլվանա)։

Ըստ այդմ՝ Թրամփը հիշեցրել է Պարսից ծոցի երկրների մասին, որոնք բավականին գումար ունեն։

«Ես կստիպեմ նրանց մեզ միջոցներ տրամադրել, և մենք կստեղծենք կամ կնպաստենք Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծմանը»,-ասել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել