Րոպեներ առաջ ավարտվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից անհապաղ հրավիրված անվտանգության խորհրդի նիստը, որին մասնակցել են վարչապետ Բինալի Յըլդըրըմը, Գլխավոր շտաբի պետ, գեներալ Հուլուսի Աքարը, արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, Ազգային հետախուզական կազմակերպության պետ (MIT) Հաքան Ֆիդանը: Պետք է նշեմ, որ արտաքին գործերի նախարարը ընդհատել է իր արտասահմանյան այցը և վերադարձել է Անկարա՝ մասնակցելու խորհուրդի նիստին: Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների՝ նիստում քննարկվել է դեկտեմբերի 14-ին Թուրքիա ներթափանցած մահապարտ ահաբեկիչների հարցը, որոնց մասին ստացվել է ստույգ տեղեկություն: Կրկին ըստ ոչ պաշտոնական աղբյուրների՝ որոշում է ընդունվել ավիահարվածներ հասցնել Իրաքի հյուսիսում Քրդական բանվորական կուսակցության զինյալների թիրախներին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kilkiahayastan/posts/343109996068948?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1481835685818892
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



