Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հերքել է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցելու հնարավորությունը։
Նա տվյալ հայտարարությունն արել է այսօր Բրյուսելում անցկացված ԵՄ-ի երկրների առաջնորդների հետ հանդիպումից հետո. «Խոսքն այստեղ ընդլայնման (ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության) մասին չէ, մի երկրի հետ ասոցացման մասին է, ով մեզանից խնդրում է տնտեսական գործունեություն, ինչը կարող է հանգեցնել Ուկրաինայում զբաղվածության աճին»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որր Եվրոպական խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հաստատել է Ուկրաինայի ու Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացումը, որը պետք է սկսի գործել 2017 թվականի գարնանից։
Դրա հետ մեկտեղ ԵՄ-ի առաջնորդները որոշել են, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրն Ուկրաինային չի տա անդամակցության համար թեկնածու երկրի կարգավիճակ։



