Ասում են, թե յուրաքանչյուր հայից է կախված մեր երկրի վիճակը: Ասում են, թե ինչու է հայ երիտասարդների մեծ մասը կամ մի որոշակի մասը երազում մեր երկրից դուրս գալու մասին: Ասում են մեզ՝ երիտասարդներիս, թե մենք ենք մեր երկրի ապա-գան, ապա այդ դեպքում ինչո՞ւ են արգելք հանդիսանում: Ինչո՞ւ չեն թողնում, որ կերտենք մեր ապագան, վերանայենք մեր ներկան: Ինչպե՞ս ապրենք մեր ներկան և ինչպե՞ս կառուցենք մեր ապագան, եթե մեզ նույնիսկ ասում են, թե ում հաճույքով, ժպիտով լսենք և թե ում ծափահարենք: Հայտնի է արդեն, որ ՀՀ բուհական հաստատությունները վերածվել են «պատժիչ հաստատությունների» հատուկ հսկողություն տակ, չէ՞ որ դրսում ցույցեր են: Եթե որևէ համալսարան հովանավորվում է Հանրապետական կուսակցության կողմից, ապա տվյալ համալսարանի ուսանողը ստիպված է զրկվել մեր երկրի անկախ քաղաքացու իրավունքներից և բնականաբար դառնում է քաղաքականության զոհ: Եվս մեկ աներևակայելի երևույթ՝ ուսանողները վերոնշյալ համալսարաններից, ովքեր գնում են որևէ քաղաքական բնույթի հեռուստահաղորդումների, նախապես ստանում են զգուշացումներ, թե եթե խոսում են Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, նոր միայն այդ դեպքում պետք է գոհ դեմքի արտահահտությամբ ծափահարեն, միևնույն է ասվածին համամիտ են, թե ոչ: Փաստորեն ի՞նչ է ստացվում. ազատության սահմանափակում, սեփական մտածելակերպի ճնշում և իհարկե ընտրության հնարավորության բացակայություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել