Այսօր ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը ԱԺ-ում քվեարկությունից հետո ԱԺ նախագահից պահանջել է ճշտել, թե ով է քվեարկել բացակա պատգամավորի փոխարեն: Այս պահանջից հետո ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը Թևան Պողոսյանին անվանեց «գործ տվող»: Այս արտահայտությունը սովորաբար օգտագործում են փողոցային տարբեր «կալիբրի» խուլիգաններն ու հանցագործները այն քաղաքացիների հասցեին, որոնք փորձում են օգնել օրինապահ մարմիններին՝ բացահայտելու իրենց հանցագործություններն ու խուլիգանությունները: Հիմա հարց ՀՀԿ ղեկավարությանը. ի՞նչ գործ ունի նման խուլիգանը Ազգային ժողովում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: