Ինչքան ենք մենք սիրում սենսացիաներ․ չգիտես, թե ինչու, հանրությունը լուրջ սպասումներ ուներ՝ Րաֆֆի Հովհաննիսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումից: Այո՛, ես չեմ սխալվել, երբ ասացի՝ չգիտես, թե, ինչու, քանզի պետք է լինել անհեռատես քաղաքական գործիչ, որ չհասկանալ՝ ԲՀԿ-ից միայն կոմուֆլյաժն է մնացել: Այստեղ անհասկանալին Րաֆֆի Հովհաննիսյանի պահվածքն է, իմ կարծիքով Րաֆֆին բոլորից լավ է հասկանում, որ այն ձայները, որ ինքը հավաքել է այս նախագահական ընտրությունների ժամանակ, դրա մեծ մասը Ծառուկյանից հիասթափվածների ձայնն է: Սակայն Րաֆֆին համենայն դեպս Բիսմարկյան «խորամանկությամբ» փորձում է արտասահմանին ապացուցել, որ գիտեք ինչ, ԱԺ-ի՝ մեծությամբ երկրորդ ֆրակցիան միացավ ինձ․․․, հանրության գլխավոր ուժերը իմ կողքին են: Ես, իհարկե, համոզված եմ, որ Րաֆֆու կողքին կան կանգնած որոշ հստակ քաղաքական գործիչներ, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը, Կարապետ Ռուբինյանը և այլք, բայց նրանց պարագայում կարելի ասել, որ այդ մարդիկ ունեն զանգված, կարող է քանակով քիչ են, բայց ի տարբերություն Ծառուկյանի ձայների՝ իրականում առկա:



