Newsbook.am-ը գրում է.

Եվրամիությունը կարող է չեղարկել Ուկրաինայի և Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը 2017 թվականի գարնան սկզբին. այս մասին հայտնել է РИА Новости-ն` հղում անելով Եվրահանձնաժողովում իր աղբյուրին:

«Որքանով ես գիտեմ՝ ներքին գործերի, միգրացիայի և քաղաքացիության հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը չորեքշաբթի օրվա ելույթում հույս է հայտնել, որ վիզային ռեժիմը կչեղարկվի արդեն գարնան սկզբին»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Ուկրաինայի և Վրաստանի իշխանությունները հուսով էին, որ ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի չեղարկումն իրականություն կդառնա այս տարվա ընթացքում: Ավելի վաղ ԵՄ խորհուրդն ու Եվրախորհրդարանը քաղաքական պայմանավորվածություն են ձեռք բերել Վրաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման շուրջ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել