Lragir.am-ը գրում է.
Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել անվանի գիտնական Յուրի Օգանեսյանին, որում մասնավորապես նշված է.
«Հարգելի Յուրի Ցոլակի,
Անկեղծ և սրտանց շնորհավորում եմ Ձեզ Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միության կողմից Դ.Ի.Մենդելեևի պարբերական համակարգի նոր, 118-րդ քիմիական տարրը Ձեր անունով՝ Օգանեսոն հաստատելու կապակցությամբ:
Ձեր ֆունդամենտալ հետազոտությունները և մշակումներն ընդլայնեցին գիտելիքի սահմանները, էական ներդրում ունեցան գիտական մտքի առաջատար բնագավառների զարգացման մեջ, լայն ճանաչում ստացան աշխարհում և նշանավոր ազդեցություն ունեցան մի շարք ուղղությունների զարգացման վրա: Դուք իրավամբ դասվում եք ականավոր գիտնականների շարքում, որոնց վաստակներն արժանացել են ամենաբարձր միջազգային ճանաչմանը:Ձեր գիտական նվաճումներով հպարտանում են Ձեր հարազատներն ու մերձավորները, Ձեր աշակերտները և Ձեր կողմից հիմնված գիտական դպրոցի հետևորդները, մեր երկիրը և ողջ հայ ժողովուրդը: Դուք Ձեր օրինակով ոգևորում եք բազմաթիվ գիտնականների ամբողջ աշխարհում և, իհարկե, Հայաստանում»:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/country/view/144675
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել