Պատմության մեջ այս օրը՝ 1961թ. դեկտեմբերի 15-ին, իսրայելական դատարանը մահվան դատապարտեց 20-րդ դարի ամենասարսափելի հանցագործներից մեկին՝ «Մոսսադի» կողմից Արգենտինայում ձերբակալված և Իսրայել տեղափոխված Ադոլֆ Էյխմանին: Ադոլֆ Էյխմանը հանդիսանում էր հրեա ժողովրդի անմիջական դահիճներից մեկը: Նա իր ուրույն դերը ունեցավ այսպես կոչված «Հրեական հարցի» վերջնական լուծման մեջ: Էյխմանը ղեկավարում էր գեստապոյի 4 d4 բաժինը, որը անմիջական պատասխանատվություն էր կրում «Հրեական հարցի» լուծման համար: Հենց Էյխմաններ կանոնակարգում հրեաներով լեցուն գնացքների շարժը դեպի մահվան համակենտրոնացման ճամբարներ Օսվենցիմ, Տրեբլինկա, Մայդանեկ և այլուր:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1176918652357407&set=a.501083209940958.1073741841.100001178514204&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել