Image result for нетаньяху в бакуՆեթանյահուի՝ Բաքու կատարած այցը, Իրանի կողմից խիստ քննադատության ենթարկվեց ամենաբարձր խոսափողներից: Եվ հետաքրքիր է, թե ինչպես է ադրբեջանական հանրությունը արձագանքել իրանական կողմի կոշտ հայտարարություններին (ԱՀ իշխանությունները որևէ կերպ դեռևս չեն համարձակվում արձագանքել:)
Ուշագրավ է, որ հենց ադրբեջանական հանրությունը Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների խորացումը տեսնում է որպես Իրան-Հայաստան հարաբերությունների զարգացումը զսպելու մեխանիզմ և հակակշիռ:
Միգուցե բանական է, որ դարեր շարունակ իրանական ազդեցության գոտի հանդիսացող և իրանական մշակույթ կրող ադրբեջանցիների համար ծանր և անընդունելի է, որ հավատակից, դավանակից պետությունը բավական բարձր հարաբերություններ ունի քրիստոնյա հայերի հետ:
Մինչև նախորդ դարի վերջերը իրենց՝ որպես ազգ անվանող «մուսուլման» ադրբեջանցիները, հավանաբար չեն հասկանում, որ Իսրայելի հետ հարաբերությունների խորացումը ծանր հետևանքներ կարող է թողնել Ադրբեջան պետության համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել