Tert.am-ը գրոլ է.
Սիրիական Հալեպում, որտեղ նախօրեին հրադադար էր հաստատվել կառավարական զորքերի և ընդդիմության զինված խմբավորումների միջև, կրկին վերսկսել են բախումները: BBC-ի հաղորդմամբ` դա հաստատում են և՛ սիրիացի, և՛ ռուս դիտորդները:

 France Presse գործակալության` Հալեպի արևելքում գտնվող թղթակիցը հայտնել է, որ քաղաքում վերսկսվել են դաժան մարտերը` ծանր տեխնիկայի կիրառմամբ: Նրա խոսքով` բախումների հետևանքով տուժածների թվում մի քանի խաղաղ բնակիչ կա:
 Սիրիական պետական հեռուստատեսությունը հաղորդել է ապստամբների նախաձեռնած հարձակման հետևանքով 6 զոհի մասին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել