«Եվրատեսիլ 2013»-ում Գոռ Սուջյանը կկատարի «Lonely Planet» երգըՇվեդիայի Մալմո քաղաքում կայանալիք «Եվրատեսիլ 2013» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Գոռ Սուջյանը կկատարի«Lonely Planet» երգը։ Այս մասին հայտնի դարձավ քիչ առաջ՝ արդյունքների ամփոփման արդյունքում։ Չորս թեկնածու երգերից հաղթողին՝ 4-րդ տարբերակը, 50/50 սկզբունքով ընտրեցին ժյուրին ու հանդիսատեսը։ Արդեն հայտնի է նաև երգի երաժշտության հեղինակի անունը, որը մինչ այդ գաղտնի էր պահվում հավասար մրցակցություն ապահովելու համար․ դա Tony Iommi-ն է (Black Sabbath-ից)։

Հանդիսատեսի քվեարկությունը կայացավ sms-հաղորդագրությունների միջոցով: Պրոֆեսիոնալ ժյուրիի անդամների անուններն անհայտ են:Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցչին ներքին ընտրությամբ որոշել էր Հանրային հեռուստաընկերության գեղարվեստական խորհուրդը: «Եվրատեսիլ 2013»-ը կանցկացվի մայիսի 14-18-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել