Related imageՋրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանն ընդառաջ

Ջրային ռեսուրսների կառավարման խնդիրը կարծես հավերժ խնդիր լինի մեր պետության համար, այն էլ սակավաջուր ՀՀ-ում դա պետք է որ առավել առաջնային խնդիրների շարքում լիներ, ու գտնված լինեին գործուն մեխանիզմներ: Սակայն իրականությունն այն է, որ ունենք այն, ինչ ունենք. մեծ ծավալով ջրային ռեսուրսների կորուստ, խմելու ջրի մատակարարման հարցում դժգոհություններ, անջուր մնացած համայնքներ և այլն:

Այսօր տեղի է ունեցել ոլորտի խնդիրների կարգավորմանն ուղղված միջոցառում, որը խոստանում է եվրոպական փորձ ու մեխանիզմներ կիրառել: ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը մասնակցել է ԵՄ արևելյան գործընկերության «ԵՄ ջրային նախաձեռնություն+» ծրագրի բարձրաստիճան մեկնարկային հանդիպմանը: Այս քառամյա ծրագրով նախատեսվում է տարածաշրջանի երկրներում բարելավել ջրային ռեսուրսների համապարփակ կառավարումը:

Չնայած վերջին տասը տարիներին ջրերի կառավարման համակարգի բարելավմանն ուղղված մի շարք քայլերին, բնապահպանության նախարարն իրավացիորեն անհրաժեշտ է համարել իրականացնել «երկրորդ սերնդի» բարեփոխումներ՝ լիարժեք բարելավելու օրենսդրությունը, մոնիթորինգի և գնահատման տեխնիկական հզորությունները, ինչպես նաև որոշումների կայացման որակը:

ԵՄ արևելյան գործընկերության «ԵՄ ջրային նախաձեռնություն+» ծրագրով ակնկալվում է ջրային ռեսուրսների մոնիթորինգի բարելավում, աջակցություն երկրի հիմնական գետավազանների ջրային հաշվեկշիռների ճշգրտման աշխատանքներում և ջրավազանային կառավարման պլանների իրականացման գործում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել