Image result for ադրբեջանԱյն մեր բարին կամեցող Կիսելյովի խոսքը Ադրբեջանին համոզելու մի թույլիկ փորձ էր, որ նա ետ կանգնի Իսրայելի հետ սերտ ռազմա-քաղաքական նախատեսվող դաշինքից։
Ռուսները մինչև հիմա չեն հասկացել, որ Ադրբեջանը հավերժ-հավիտյան լքել է ռուսական մակույկը ու հարմար տեղավորվել է արևմտյան հածանավում։ Դաշինքը Իսրայելի հետ կարևորագույն դաշույն է, ավելի շուտ՝ եռաժանի։ Ժանիքներից մեկը ուղղված է Իրանի սրտին, երկրորդը՝ Ռուսաստանի լյարդ ու թոքին, իսկ երրորդ ժանիքը նպատակ ունի Միջին Ասիայով հասնել մինչև Չինաստան, միանալ ույգուրների հետ ու խրվել Չինաստանի կողատակը։
Հարվածը կկասեցվի, եթե Իրանը և Ռուսաստանը կտրուկ դնեն Կասպիցի բաժանման հարցը և այդ հարցով Ադրբեջանին պատին սեղմեն։ Իհարկե, օգտագործելով Թուրքմենստանին։ Միջին Ասիական երկրներից, կարծում եմ, ամենահավանականը ԵՏՄ մեր «դաշնակից» Նազարբայևն է, որ կմիանա նախատեսվող Ադրբեջան-Իսրայել ռազմական դաշինքին։
Նոր մի սպառնալից մարտահրավեր են նետել Ռուսաստանին։ Դեռ ռուսները լրիվ գլխի չեն՝ ինչ փորձանք է գալու գլխներին։ Իրանը արդեն իր պառլամենտի փոխխոսնակի բերանով ասեց իր խոսքը։ Տեսնենք՝ ռուսները կխոսեն, թե վախից տակները լցրած կշարունակեն Ադրբեջանին փշի-փշի անելու անհեռանկար ու ոչ մի տեղ չտանող գործելաոճը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել