Վաղուց ձեն-ձուն չկար Հակոբ Հակոբյանից (Լեդի Հակոբ), ես անգամ մտածում էի, որ նա դեռ բանտարկության մեջ է, բայց փաստորեն նա ոչ միայն ազատվել է, այլ նաև հավատարիմ է մնացել Լևոն Տեր-Պետրոսյանին, ինչն անկասկած դրական է բնութագրում նրան։
Ինչևիցե, Հակոբյանը հայտարարել է, որ սկզբունքայնորեն կուսակցական չէ ու չի պատրաստվում մտնել ՀԱԿ կուսակցության կազմի մեջ, բայց նա լինելու է ՀԱԿ-ի համակիրն ու Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին։
Ինչ վերաբերում է Րաֆֆու շարժմանը, ապա Հակոբյանը շատ ջերմ է արտահայտվել դրա մասին՝ հայտարարելով, որ մեծ հաճույքով կմիանա դրան, եթե լինի համապատասխան որոշում ՀԱԿ-ի կողմից։
«Ճիշտ է պայքարում մարդը, իր հաղթանակին կհասնի, ես համոզված եմ: Որոշումը նաչալնիկներինն է, իրենք եթե որոշեն՝ ես խնդիր չունեմ, սրտանց կուզեմ»,- ասել է Հակոբ Հակոբյանը:
Կից նյութը` այստեղ