Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ԴԱԻՇ-ի ավելի քան 5000 զինյալներ Պալմիրա քաղաքի շրջանում հարձակվել են սիրիական զորքերի դիրքերի վրա։ Այդ մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
Նրա խոսքերով՝ ԴԱԻՇ-ը վերջին երկու օրերին Պալմիրայի շրջանում մի շարք հարձակումներ է իրականացրել սիրիական զորքերի վրա։ Նա մանրամասնել է, որ քաղաքի վրա հարձակումն իրականացվում է երեք ուղղությամբ՝ հյուսիսից, արևելքից ու հարավից։
Կոնաշենկովը հայտնել է, որ ուղղություններից մեկում զինյալներին հաջողվել է ճեղքել կառավարական զորքերի պաշտպանությունը, ինչն արվել է ականապատ մեքենայի օգնությամբ, որի ղեկին գտնվել է մահապարտ ահաբեկիչը։
Կոնաշենկովը նաև հայտնել է, որ Հալեպի 96 տոկոսը մաքրված է ահաբեկիչներից, որոնք վերահսկում են միայն 8.5 քառակուսի կիլոմետր տարածք։



























Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



