Image result for գազի գինԱնապահով ընտանիքների գազի գինն այսուհետ 6.2 դրամ

Էներգակիրների սակագները մեծ ազդեցություն ունեն երկրի տնտեսության և բնակչության ֆինանսական բեռի ձևավորման վրա: Էներգակիրների սակագների նվազեցումը նպաստում է ապրանքների գնանկմանը, ինչը կարող է տվյալ արտադրանքը մրցունակ դարձնել նաև արտաքին շուկայում և խթան հանդիսանալ տեղական ներդրումային դաշտը բարելավելու համար: Ինչևէ...

Ինչպես գիտենք, որոշ ժամանակ առաջ գործադիր մարմինը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ գազի սակագները սահմանելու ժամանակ սոցիալական խմբերին առանձնահատուկ ուշադրություն դարձնելու համար:

Ներկայումս սակագների հաշվարկը ավարտվել է և որոշում է կայացվել էլեկտրաէներգիայի ամենամեծ էժանացումը կիրառել անապահով ընտանիքների նկատմամբ: Ըստ այդմ՝ բոլոր սպառողների համար սակագնի միջին նվազեցումը կկազմի 1,42 դրամ, իսկ առանձին խումբ համարվող անապահով ընտանիքների համար գինը կնազվի 6,2 դրամով։

Կարծում եմ՝ բնակչության ֆինանսական բեռի նվազեցումը էներգակիրների սակագների միջոցով կարևոր որոշում էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել