Related imageՆորից բախվում ենք կուսակցական մարքեթինգի տոտալ դեֆիցիտի ու ընտրական մարքեթինգի «պերեդոզի» հետ: Կլոր տարի, առավոտից իրիկուն թիրախային լսարանի առաջ պետք է ծառայություն մատուցել: Շատ փող չունենալու դեպքում էլ գնալ մարդկանց հետ խոսել, շփվել, նույնիսկ չնչին հնարավորությունների սահմաններում որոշակի ծրագրեր իրականացնել:

Լոլո չէ, պոպուլիզմ չէ, կոնկրետ ինչ-որ բան: Փոքր, քիչ, բայց իրոք օգտակար: Ընդհանրապես փող չունենալու դեպքում էլ պետք է գործունեության ոլորտը փոխել. ծակ ջեբով թիմը ընդհանրապես գործ պիտի չունենա էս ոլորտում:

Մարդիկ տեսնում են, որ քաղաքական ուժերը արհեստական ակտիվանում են նախընտրական շրջանում: Այո, ամբողջ աշխարհում էլ նախընտրական շրջանն ակտիվ է, բայց անջրպետն այսքան մեծ չպիտի լինի:

Ոչ թե վեհ կամ սուրբ լինելու հաշվին, այլ պարզ, ռացիոնալ մտածելակերպով պետք է հասկանալ, որ մարդկանց շարունակաբար ուշադրություն է պետք` առավոտից իրիկուն:

Բացառություններ կան, իհարկե, բայց ընդհանուր խնդիրն ակտուալ է... Ակտուալ է թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր բևեռներում… Մտածելակերպի, մշակույթի խնդիր կա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել