Image result for Բենզին,Բենզինի գները շարունակում են նվազել

Տնտեսության վրա ազդող գործոններից է Էներգակիրների գների տատանումը: Տրամադրելով տնտեսվարող կողմին հնարավորինս ցածր սակագներով էներգակիրներ` հնարավորություն է ստեղծվում զարգացնել ներդրումային դաշտը և դարձնել այն առավել գրավիչ: Ոչ պակաս կարևոր է նաև բնակչության ֆինանսական բեռի թեթևացումը: Հայաստանում վերջին մեկ տարվա ընթացքում նկատվում է բենզինի և դիզելային վառելիքի գնի նվազում:

ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 15.8 և 21.8 տոկոսով: Դեռևս պարզ չէ այս ամսվա ցուցանիշը, սակայն եթե այս տարվա նոյեմբերին արձանագրած ցուցանիշը համեմատենք 2015 թվականի դեկտեմբերին արձանագրված արդյունքի հետ, ապա կտեսնենք, որ նվազում երկու էներգակիրների դեպքում էլ կազմել է 15.2 և 21.4 տոկոս:

Թե որքան կտևի նվազեցումը, հայտնի չէ, սակայն փաստը մնում է փաստ, որ մի շարք ապրանքատեսակների արտադրման հետ կապ ունեցող էներգակիրների նվազեցումը կազդի նաև որոշ տեսակների գնագոյացման վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել