703Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի ռուսական այցի արդյունքներով Թուրքիան ու Ռուսաստանը պայմանավորվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի ակտիվացման շուրջ։

Այդ մասին լրատվամիջոցի հետ զրույցում հայտարարել է Թուրքիա-Ռուսաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ռեջաի Բերբերը։

Նրա խոսքերով՝ Ղարաբաղյան հակամարտությունն ի սկզբանե եղել է ոչ միայն Ադրբեջանի, այլև՝ Թուրքիայի խնդիրը.

«Անկասկած է, որ այդ խնդրի լուծումը կհանգեցնի տարածաշրջանի կայունությանն ու նրա քաղաքացիների բարեկեցության մեծացմանը։ Թուրքիան ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ Հայաստանի հետ, ինչպիսին որ Թուրքիայի ու Վրաստանի հարաբերություններն են։

Սակայն Երևանի ու Անկարայի լավ հարաբերությունների ուղին անցնում է Ղարաբաղով»։ Բերբերը հավելել է, որ Յըլդըրըմի այցի ընթացքում քննարկվել են նաև Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան համագործակցության եռակողմ ձևաչափի և մասնավորապես միջխորհրդարանական բարեկամության եռակողմ խմբի ստեղծման մանրամասները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել