Politico պարբերականի փոխանցմամբ՝ հանրապետական Ջոն Քենեդին հաղթել է Լուիզիանա նահանգի սենատի ընտրություններում՝ այդպիսով ամրապնդելով կուսակցության մեծամասնությունն ԱՄՆ Սենատում՝ սկսած Դոնալդ Թրամփի նախագահությունից։
Քվեաթերթիկների 21 տոկոսի հաշվարկից հետո Քենեդին ստացել է 2/3-ով ավելի շատ քվե՝ համեմատած դեմոկրատներից իր մրցակից Ֆոստեր Քեմփբելի հետ։ Դա ԶԼՄ-ներին հնարավորություն է տվել հայտնելու հանրապետական Քենեդու վստահ հաղթանակի մասին։
Լուիզիանա նահանգի սենատորի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, ինչ հանրապետական Դևիդ Վիտերը լքել էր այն 2015 թվականին Լուիզիանայի նահանգապետի պաշտոնի համար անցկացված ընտրությունները տանուլ տալուց հետո։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



