Որ Ռուբիկ Հակոբյանի արարքը արդարացնողներ կլինեին, դա ինձ համար պարզ էր։ Ուղղակի ինձ համար անհասկանալի է, որ դա անում են Ալեքսանդր Սարգսյանի, Սամվել Ալեքսանյանի, Մհեր Սեդրակյանի ու այդ շարքի մյուս անդամների նույնատիպ արարքները չընդունող մարդիկ։ Եթե լրագրողի տհաճ, գուցե սադրող հարցին նորմալ է բոքսելը, ուրեմն՝ նորմալ է նաև ինչ-որ պահի ինչ-որ տեղ լավ չպահելու դեպքում ինչ-որ մեկի ախռանայի կողմից կատոկվելը ասենք։ Իսկ այդ լավ չպահելը կարող է լինել մեքենայով կամ առանց դրա շեֆի դիմացը կտրելը։ Այդ տեսանկյունից նայելու դեպքում հաստատ կարդարացնեմ հարկ չվճարելն էլ, ցուցարարին ծեծելն ու մնացածը և ընդհանրապես ինչ անում է իշխանությունը երկար տարիներ շարունակ։ Դե էլ չասեմ, որ քաղաքական գործչի, երթուղայինի վարորդի, բժշկի, ոստիկանի ու շարքային քաղաքացու միջև էական ու մեծ տարբերություններ կան։ Մի խոսքով՝ կողմնորոշվել է պետք՝ որն է ընդունելի ու ինչ երկիր ու հասարակություն ենք ուզում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: