thumbs_b_c_7d8a4ecdd9c0003b9940bf9ae2819e37Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ Սիրիայի հակամարտությունը կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի։

Նա միջազգային հանրությանը կոչ է արել ձեռնարկել բոլոր ջանքերը՝ Սիրիայում տիրող իրավիճակի շուտափույթ կարգավորման համար, քանի որ հակառակ դեպքում միջազգային հանրությունը կարող է բախվել էլ ավելի մեծ սպառնալիքների.

«Պատերազմը, որը Սիրիայում տարվում է երրորդ ուժերի ձեռքերով, ինչպես որ Իրաքում ընթացող համանման պատերազմն է, մոտենում է ավարտին։

Եթե չհաջողվի հասնել կարգավորման, ապա կաճի Երրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի ռիսկը՝ համաշխարհային գերտերությունների, այդ թվում նաև ԱՄՆ-ի ու Ռուսաստանի մասնակցությամբ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել