an-ambulance-leaves-the-scene-after-a-blast-in-istanbul-3CNN Turk հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ կան հիմքեր՝ կասկածելու համար, որ երեկ ուշ երեկոյան Ստամբուլում իրականացված ահաբեկչությունը կազմակերպել է «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK).

«Կան PKK-ին կասկածելու համար։ Ահաբեկչության ժամանակ օգտագործվել է 300-400 կիլոգրամ պայթուցիկ»։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ստամբուլի ահաբեկչությունից հետո Թուրքիայում հայտարարվել է մեկօրյա ազգային սուգ։

Ահաբեկչության հետևանքով զոհվել է 29 մարդ, որոնցից 27-ը ոստիկաններ են։ Վիրավորվել է 166 մարդ։ Թուրքական մամուլի հաղորդմամբ՝ դա ընթացիկ տարում Ստամբուլում իրականացված 7-րդ ահաբեկչությունն է, որոնց հետևանքով զոհվել է 99 և վիրավորվել է 227 մարդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել