thumbs_b_c_e9142766edeb2dae04d548aa9121cf47Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարություն է տարածել՝ կապված երեկ ուշ երեկոյան Ստամբուլում գրանցված ահաբեկչության հետ։

Էրդողանը խստապես քննադատել է ահաբեկչության կազմակերպիչներին և հայտնել, որ ահաբեկչական հարձակումն ուղղված է եղել անվտանգության ուժերի աշխատակիցների և խաղաղ քաղաքացիների դեմ։

Նա վստահություն է հայտնել, որ ահաբեկիչների նպատակը եղել է առավելագույն վնաս պատճառելը. «Դժբախտաբար, այդ ակցիայի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։

Ահաբեկչությունն ամենաայլանդակ դրսևորումն է, սակայն երկիրն ու ազգը կհաղթահարեն այն, իսկ հանցագործները խստապես կպատժվեն»։

Ստամբուլի ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի, իսկ վիրավորներինը՝ 166-ի։ Զոհերից 27-ը ոստիկաններ են։ Ձերբակալվել է 10 մարդ։ Թուրքիայում հայտարարվել է մեկօրյա ազգային սուգ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել