Ամերիկյան CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ExxonMobil կորպորացիայի տնօրեն Ռեքս Թիլերսոնը, ով համարվում է ապագա վարչակազմում ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի հիմնական թեկնածու, երկրի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին հայտնել է, որ իր համար մեծ պատիվ կլինի Պետդեպարտամենտը գլխավորելը։
Այդ մասին հայտնել են հեռուստաալիքի աղբյուրները։ Ակնկալվում է, որ Թրամփն իր ընտրության մասին կհայտարարի հաջորդ շաբաթվա կեսին։ Թրամփը Թիլերսոնի մասին հայտնել է հետևյալը.
«Նա շատ ավելին է, քան՝ բիզնեսի ղեկավար։ Նա համաշխարհային դասի խաղացող է։ Իմ կարծիքով՝ նա պատասխանատու է աշխարհի խոշորագույն ընկերության համար։
ExxonMobil-ի ղեկավարի մեծ առավելությունն այն է, որ նա լավ գիտի համաշխարհային խաղացողներից շատերին։ Նա ընկերության համար շատ մեծ գործարքներ է կնքում Ռուսաստանում»։
Ընդգծվում է, որ Միթ Ռոմնիի թեկն



