Artmtimes.com-ը գրում է.

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը քննադատել է Թուրքիայի եւ Եվրամիության միջեւ բանակցությունների դադարեցման նախաձեռնությունը: Այս մասին նա խոսել է գերմանական Welt am Sonntag-ի հետ հարցազրույցում, հայտնում է РБК գործակալությունը:

Նրա խոսքով, Թուրքիայի հետ երկոսությունը շատ կարեւոր է: «Մենք պետք է աշխատենք այնպես, որ Թուրքիան շարժվի դեպի Եվրամիություն, այլ ոչ թե հսկայական հետ քայլեր կատարի», - ասել է Յունկերը: Միեւնույն ժամանակ նա հավելել է, որ եթե Թուրքիան պատրաստ չէ վիզաների դյուրացման համար կատարել բոլոր պայմանները, այդ թվում անցկացնել հակաահաբեկչական օրենսդրությանը փոփոխություն, ապա դա բացառապես թուրքական ղեկավարության եւ նախագահ Էրդողանի մեղքն է:

«Նրանց մեղքով է, որ իրենց քաղաքացիները մինչեւ այժմ չեն կարող ազատ մուտք գործել Եվրամիություն: Այս դիրքորոշումը պետք է հասցնել Թուրքիայի ղեկավարությանը», - նշել է նա:   

Ավելի վաղ Եվրախորհրդարանը Թուրքիայի հետ բանակցությունների դադարեցման կողմ էր արտահայտվել: Այս որոշումը Եվրամիությունում բացատրել էին, թուրքիայի իշխանությունների՝ չհաջողված ռազմական հեղաշրջմանը ոչ համաչափ արձագանքով: «Եվրախորհրդարանը վճռականորեն քննադատում է ոչ համաչափ ռեպրեսիվ միջոցների կիրառումը, որոնք իրականացվում են Թուրքիայում տապալված ռազմական հեղաշրջումից հետո», - ասված էր Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձեւի տեքստում:

Ի պատասխան Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որը ընդունված բանձեւը չունի իրավական ուժ: «Թուրքիան միշտ հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ԵՄ կառույցների ցանկացած կառուցողական որոշում, այդ թվում օբյեկտիվ քննադատություն: Սակայն այս պեպքում եվրոպական օրենսդիրքերն անաչառ չէին», - նշել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել