Armenpress.am-ը գրում է.
Հարավային Կորեայում մի քանի հազար մարդ դուրս է եկել փողոց և տոնել երկրի նախագահ Պակ Կին Հեյի իմպիչմենտը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Sky News-ը: Հազարավոր մարդիկ շքերթով անցել են նախագահական պալատի կողքով և հավաքվել հանրահավաքի այն վայրում, որտեղ մի քանի շաբաթ պահանջել են նախագահի հրաժարականը: Դեկտեմբերի 9-ին Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեն իր լիազորությունները հանձնել է երկրի վարչապետին:
Նյութի աղբյուր՝ https://www.armenpress.am/arm/news/871357/haravayin-koreayum-hazaravor-mardik-tonum-en-nakhagahi.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



