ՌԴ արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը հայտնել է, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև վիզային ռեժիմը ապագայում կարող է պարզեցվել։
«Մենք միջոցներ ենք ձեռնարկում վիզային ռեժիմի մեղմման ուղղությամբ», - ասել է Կարասինը Պրահայում ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներակյացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ կայացած բանակցություններից հետո։
Ըստ «Ինտերֆաքս»–ի՝ դիվանագետը նշել է, որ պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պարագայում խիստ վիզային ռեժիմի կիրառումը բնական երևույթ է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել