Tert.am-ը գրում է.

Մարդու իրավունքների միջազգային օրը «Հիմնադիր խորհրդարանը» հանրահավաք է հրավիրել Ազատության հրապարակում։  Շարժման համակիրները երթ են անցկացնում դեպի ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։ Այստեղ նրանք աջակցություն կհայտնեն «Սասնա ծռերի» բուժվող անդամներին, այնուհետ կվերադառնան Ազատության հրապարակ։
 Նախքան երթի մեկնարկը «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանն ասաց, որ կան կալանավորված մարդիկ, որոնց իրավունքները ոտնահարվում են.«Այսօր մենք ունենք մի քանի տասնյակ կալանավորներ, ովքեր ազատազրկվել են քաղաքական հայացքների համար: Մարդու իրավունքների միջազգային դրույթները Հայաստանում կան թղթի վրա, սակայն չեն գործում»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել