«Հրապարակ»-ը հետաքրքիր բան ա գրել։ Հղում անելով «Գազպրոմբանկի» մոտ կանգնած իր մոսկովյան աղբյուրների վրա (թե ասա՝ ձեզ որտեղի՞ց աղբյուրներ տենց մակարդակներում)՝ թերթը գրում է, որ Կարեն Կարապետյանի՝ վարչապետ նշանակվելը պայմանավորված է գազի գնի շուրջ ընթացող բանակցությունների արդյունքից։ Ասել է թե՝ եթե ռուսները համաձայնվեն հնարավորինս էժան գնով տալ գազը, ապա Կարապետյանին, ով, ինչպես հիշում ենք, «Գազպրոմի» փոխնախագահի պաշտոնն է զբաղեցնում, այնուամենայնիվ կնշանակեն ՀՀ վարչապետ։
Անձամբ ես մի քիչ թերահավատորեն եմ վերաբերվում այս լուրին, քանզի, ինչպես նշեցի վերևում, խիստ կասկածում եմ այդ մակարդակում թերթի համար հասանելի աղբյուրների գոյության վրա, իսկ որ ավելի կարևոր է՝ գիտեմ, որ գազի գնի բարձրացումը պայմանավորված է ոչ թե «Գազպրոմի» կապրիզով, այլ ԱՀԿ-ի պահանջներով, որին վերջերս անդամագրված Ռուսաստանը պարտավոր է վերանայել իր գնային քաղաքականությունն էքսպորտի նկատմամբ։
Այլ հարց է, թե ինչքանով են պատրաստվում բարձրացնել գազի գինը, որովհետև գնաճի ստույգ չափն արդեն «Գազպրոմի» հայեցողության տակ է, իսկ որ ավելի կարևոր է մեզ՝ հասարակ քաղաքացիներիս համար, ինչքան կթանկացնեն արդեն մեր ժողովրդասեր թալանչիները, որովհետև հիմա էլ մենք սպառում ենք անասելի բարձր գնով, եթե հաշվի առնենք, որ սահմանի վրա մերոնք այն ստանում են ընդամենը 180 դոլարով հազար խորանարդի դիմաց...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/armen.arakelakan/posts/273129932820778?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել