Նախագահական ընտրություններից հետո սպավող ամենալուրջ քաղաքականն իրադարձությունը ավագանու ընտրություններն են, որոնք ըստ երևույթին կանցնեն աննախադեպ մրցակցության պայմաններում, քանզի քաղաքապետի աթոռի համար նկրտումներ կան ինչպես ԲՀԿ-ում ու ըստ որոշ խոսակցությունների՝ Խաչատուր Սուքիասյանի մոտ, այնպես էլ, հենց ՀՀԿ-ում, ընդ որում՝ մի քանի հոգում մոտ։
«Ժողովուրդ» թերթի տվյալներով, ի հեճուկս Գալուստ Սահակյանի պնդումների, թե Տրոն Մարգայանի թեկնածությունըընդունվել է միաձայն, այնուամենայնիվ, գոյություն ունի հակատարոնական ալլիանս ՀՀԿ-ի ներսում, որը գլխավորում են Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Բեգլարյանը, իսկ Տարոն Մարգարյանի կողմնակիցներն են երիտթևի ներկայացուցիչներն՝ ի դեմս Աշոտյանի, Շարմազանովի, Տիգրան Սարգսյանի և այլոց։
Հաշվի առնելով ահագնացող խոսակցություններն այն մասին, որ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարմանը հաշված շաբաթներ են մնացել, եթե չասեմ օրեր, պետք է նկատել, որ Տարոնի դիրքերը կարող են էապես սասանվել և այդ դեպքում չի բացառվում, որ Չոռնի Գագոն էլի դուրս կգա առաջին պլան։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/armen.arakelakan/posts/273124802821291?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել