Դիտում էի «Կենտրոն» հեռուստաընկերության «Հայկական ուրբաթ»-ը: Եվ ի՞նչ տեսնեմ` խոսում է պրոֆեսիոնալ ագրեսիվ դեմագոգ, կասկածելի կրոնական հայացքների տեր (նա ժամանակին Վարդավառը «հակաքրիստոնեական» էր հռչակել, երևի թե նրա «քրիստոնեությունը» որևէ կապ չունի Հայ առաքելական եկեղեցու ու առավել ևս Հայ ազգի հետ) Ալեն Սիմոնյանը ու հայտարարում. «Թեկուզ պոլի փետ ընտրվի, բայց ժողովրդի ընտրածը լինի»: Դե, արդեն քանիցս տեսել ենք, որ «բարևականների» համար Սերժ Սարգսյանին քվե տված առավել քան 800 հազար ընտրողները ժողովուրդ չեն, դրա մասին հայտարարվում է միտինգներին, սոցիալական ցանցերում, ամենուր...

23 տարի առաջ, խորհրդարանական ընտրությունների նախօրեին հայտնի Արշակ Սադոյանը պատգամավորության թեկնածուների վերաբերյալ հայտարարել էր. «Թող պոլի փետ լինի, բայց ՀՀՇ-ից լինի»: Պատմությունը կրկնվում է` ՀՀՇ-ն նրա հիմնադիր Լևոն Տեր-Պետրոսյանի ձեռքով գնաց պատմության գիրկը, սակայն «ՀՀՇ-ի պոլի փետերը», որ այդքան ավեր են գործել մեր երկրում, անէությունին ծլում ու վերադառնում են...
Այս մարտի 1 ամսաթիվը կարծես իր մեջ անեծք պարունակի: 5 տարի առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը կազմակերպեց արյունոտ փողոցային անկարգություններ, ունեցանք 10 զոհ: Դրանից հետո ամեն տարի մարտի 1-ը դառնում էր նույն այն օրը, երբ կրկին ու կրկին Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական առևտուր էր անում այդ զոհերի արյունով... Առաջին անգամ էր հիմա, որ Քոռ Լևոնի ձեռքում չէր զոհերի հիշատակի տնօրինումը, և ահա...
Քաղաքական, պատմական գերեզմանից հառնեցին այդ «ՀՀՇ-ի պոլի փետերը»: Ու հիմա ուզում են արշավ սկսել երկրով մեկ, ստեղծել մի իրավիճակ, երբ, Արթուր Մեսչյանի խոսքով ասած, «Անիվը սայլի նորից կոտրվեց իր սիրած փոսում»: Բարեբախտաբար, նույնիսկ Րաֆֆուն քվե տվածների բացարձակ մեծամասնությունը չի մասնակցում «նարնջագույն» հանրահավաքների, դասադուլների և այլ «դուլ»-երի, բայց «ՀՀՇ-ի պոլի փետի» սոռտը շատ համառ ու պնդերես է: Ուստի միանում եմ մեծն մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի որդի, տաղանդավոր արվեստագետ Դավիթ Սահակյանցի` նույն հեռուստահաղորդման ժամանակ հնչեցրած կոչին. «Մենք պիտի ջարդենք այդ պոլի փետերը»: Այո՛, պիտի ջարդենք: Եվ ջարդելու ենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել