Картинки по запросу արա ալոյանՕրվա կարևոր դիպվածի մասին. դեկտեմբերի 10-ին ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, նշվում է Մարդու իրավունքների պաշտպանության օրը: 1948թ.-ի այս օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: 1950թ.-ին Գլխավոր ասամբլեայի առաջարկով տարբեր պետություններ և կազմակերպություններ, իսկ այսօր նաև ամբողջ աշխարհը դեկտեմբերի 10-ը նշում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր: Հռչակագիրը թարգմանվել է ավելի քան 360 լեզվով:
Ըստ որում՝ աշխարհում որևէ այլ փասթաթուղթ չի թարգմանվել այսքան շատ լեզուներով: Մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն ամրագրվել են նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում, Հայաստանում ստեղծվել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը: Հավելենք, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2003թ.-ի հոկտեմբերի 21-ին:

Այս ամենը հռչակագրային՝ դեկլարատիվ մասով: Իրականում մեզանում ժամանակ առ ժամանակ տեղին են ունենում բազում դեպքեր, երբ խախտվում են մարդկանց իրավունքները՝ կրթությունից մինչև ընտրական, ազատ խոսքից մինչև աշխատանքային իրավունքի տիրույթ...

Օրինակ՝ Մարդու իրավունքների տիրույթում հիմնարար արժեք ունի նաև աշխատանքի իրավունքը: Գաղտնիք չէ, որ Հայաստանում առկա է ոչ միայն գործազրկության բարձր մակարդակ, այլև երբեմն տեղի են ունենում աշխատանքային իրավունքի խախտման դեպքեր: Ցանկը կարելի է երկար թվարկել:
Մտահոգությունը մեկն է՝ բոլոր գործընթացների կենտրոնում պետք է լինի մարդը, ՀՀ քաղաքացին, իսկ տոների տոնը պետք է ամրագրել Քաղաքացու Արժանապատիվ ապրելու իրավունքը, մնացյալը՝ ածանցյալ են... Ասել է թե՝ առավել կարևոր է Իրավունքի հասցեատեր Մարդը, քան մարդու իրավունքը՝ իբրև ինքնանպատակ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել