ԱՄՆ-ի խոշորագույն նավթային ընկերության՝ ExxonMobil-ի ղեկավար Ռեքս Թիլերսոնը դարձել է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ձևավորվող վարչակազմում ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի գլխավոր հավակնորդ։ Այս մասին հայտում է Wall Street Journal-ը՝ հղում անելով Թրամփի անցումային թիմի երկու ներկայացուցչի։
Աղբյուրների տվյալներով՝ Թրամփն ու Թիլերսոնը հանդիպում են ունեցել երեքշաբթի, և, ինչպես սպասվում է, կրկին կհանդիպեն հանգստյան օրերին։ ExxonMobil-ի մամլո քարտուղարը հրաժարվել է մեկնաբանություններից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին դուրս է եկել ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի համար պայքարից և սկզբունքորեն հրաժարվել Թրամփի վարչակազմում պաշտոն զբաղեցնելուց։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



