Tert.am-ը գրում է.

Կենտրոնական հետախուզական վարությունը (ԿՀՎ) եկել է եզրակացության, որ Ռուսաստանը իբր թե միջամտել է 2016թ-ի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին, որպեսզի օգնի Դոնալդ Թրամփին հաղթանակ տանել: Այդ մասին գրում է Washington Post թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրին:

Ըստ թերթի տվյալների՝ գաղտնի ծառայությունները պարզել են այն անձանց ինքնությունը, ովքեր կապ ունեն ՌԴ իշխանությունների հետ և WikiLeaks կայքին են տրամադրել Դեմոկրատական կուսակցության, ինչպես նաև Հիլարի Քլինթոնի շտաբի նախագահ Ջոն Պոդեստի հազավոր նամակներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել