Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը մտադիր է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգել 6 ամսով՝ կապված Ուկրաինայի հակամարտության հետ։
Այդ մասին լրատվամիջոցին հայտնել են դիվանագիտական աղբյուրները։ Նրանք հայտնել են, որ ԵՄ-ի առաջնորդները դեկտեմբերի 15-ին հավաքվելու են Բրյուսելում և քննարկելու են այդ հարցը։
Պատժամիջոցներն առնչվելու են միջազգային ֆինանսավորմանը, պաշտպանության ու էներգետիկայի ոլորտներին։ Աղբյուրները պնդում են, որ Փարիզն ու Բեռլինն այդ հանդիպումից հետո ԵՄ-ի մյուս առաջնորդներին կարճ կիրազեկեն պատժամիջոցների երկարաձգման մասին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



