Ինչքան ձմեռվա ցուրտը սաստկանում է, այնքան մեծանում է գազի կարիքը ԱՀ այն հատվածներում, որտեղ այն դեռ չկա կամ էլ կա, բայց անջատված է պարտքերի պատճառով: Ինչքան սուր է բնական գազի կարիքը, այնքան ցավոտ են ադրբեջանցիների համար ԱՀ այն իշխանավորների հայտարարությունները, որոնցում ասվում է, որ Ադրբեջանը հանուն աստծո անվճար գազ է տալիս Վրաստանի հայկական եկեղեցուն: Ադրբեջանի քարոզչական պատերազմի պատասխանատուներն այս միտքն իբր մտածել էին աշխարհին որպես «բարի քեռի» ներկայանալու համար, բայց արի ու տես, որ...
Վիրքի հայ եկեղեցուն գազ մատակարարելու մասին այսօր ԱՀ-ում խոսում են բոլորը` մեծ և փոքր, կուսակցական և անկուսակցական, հոգևոր և աշխարհիկ գործիչներ: Հիմնականում նշում են, որ գազը տալիս են հայ եկեղեցուն ոչ թե հանուն աստծո, ինչպես ասել են ժամանակին, այլ` հանուն սատանայի: Ըստ ԱՀ քաղաքացիների` հանուն աստծո եթե գազ մատակարարող լինեին, սեփական ժողովրդին կապահովեին, թեկուզ, օրինակ, նարդարանցիներին:
Թեմայի շուրջ տեսահոլովակներն արդեն տարածում են նաև իրանական ցանցերը, որոնցում «ԱՀ այդ քաղաքականությունը» քննադատում է բանտում վանդակավոր արևի հույսին մնացած Թալեհը:
Կից նյութն՝այստեղ