Lurer.com-ը գրում է.
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Reuters լրատվական գործակալության օպերատորին «դեբիլ» է անվանել: Դեպքը տեղի է ունեցել Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ՝ Համբուրգում:
Նախասենյակով անցնելիս՝ Լավրովը դիմել է Reuters-ի օպերատորին. "What do you want?" («Ի՞նչ եք ուզում»). Ապա անմիջապես հավելել՝ «դեբիլներ»:
Նշենք նաև, որ սա առաջին դեպքը չէ, երբ Լավրովը հրապարակայնորեն օգտագործում է «դեբիլ» բառը:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=241103&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



