Operativ.am-ը գրում է.
Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստյան Կուրցը ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում էր, որ ԵԱՀԿ անդամ երկրներում բնակվող մոտ 10 հազար մարդ միացել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:
Նրա խոսքով՝ հակամարտությունների գոտուց նրանց վերադարձը սպառնալիք է պարունակում։
«Հիմա մենք գիտենք, որ ԵԱՀԿ տարածքից 10 հազար մարդ է միացել «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչներին Սիրիայում, Իրաքում և Լիբիայում՝ սպանելով, բռաբարելով ու փորձելով ոչնչացնել կրոնական փոքրամասնություններին»,- ասել է Կուրցը:
Նյութի աղբյուր՝ http://operativ.am/?p=204397&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



