Image result for сириийская свободна армияԹուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Սիրիական ազատ բանակի ջոկատները Թուրքիայի զինված ուժերի աջակցությամբ հասել են սիրիական Էլ Բաբ քաղաքին, որը գտնվում է ԴԱԻՇ-ի վերահսկողության ներքո։

Նրա խոսքերով՝ Էլ Բաբը կազատագրվի շուտով։ Նա հավելել է, որ Անկարան փորձագետներ է ուղարկել Սիրիայի Մանբիջ քաղաք, որոնց ուղեկցում են ամերիկացի զինվորականները, և որ նրանք պետք է ստուգեն, թե արդյոք քաղաքը լքե՞լ են Սիրիայի քրդերը, ինչպես որ պահանջել է Թուրքիան։

Ընդգծվում է, որ Սիրիական ազատ բանակի ջոկատները Թուրքիայի զինված ուժերի աջակցությամբ Էլ Բաբ են մտել հյուսիսից ու արևելքից, և որ կատաղի մարտեր են ընթանում ԴԱԻՇ-ի զինյալների հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել