Tert.am-ը գրում է.

Առևտրի և ներդրումների մասով ԵՄ-ՀՀ ներկա շրջանակային համաձայնագրով մաքսատուրքերի զրոյացման շուրջ չենք բանակցում. Tert.am-ի հարցին, թե ո՞րն է ներկա բանակցվող համաձայնագրի հիմնական տարբերությունը նախորդից՝ այսպես պատասխանեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը:

«Չենք բանակցում այն պարզ պատճառով, որ լինելով որևէ տնտեսական կամ մաքսային միության անդամ, երկիրն առանձին մաքսատուրքերի վերացում չի բանակցում: Այսինքն՝ ազատ առևտրի բաղադրիչ նախկինում կար, հիմա չկա՝  դա մեկ: Հետո նաև որոշակի բաներ, որ բխում էին ազատ առևտրի տեքստից և լոգիկայից, մենք այդ մասերը, համապատասխանաբար, կամ թեթևացած ենք  բանակցում, կամ դուրս են եկել»,-ասաց նա:

Փոխնախարարը միաժամանակ նշեց, որ ծածկույթի տեսանկյունից, նախկինում եղած բոլոր 12 ուղղություններից 10-ը նախատեսված են այս փաթեթում: «Նույնիսկ դրանց ավելացվել են մեկ-երկուսն՝ ավելի ամբողջական ու համապարփակ դարձնելու առումով»,-ասաց նա:

Գարեգին Մելքոնյանը ներկայացրեց նաև յուրահատկությունը. «Եթե նախորդի դեպքում մենք բանակցում էինք առաջին անգամ, հիմա փորձ ունենք բանակցելու և, միաժամանակ, ԵԱՏՄ հանգամանքը կա ու շատ հարցերով պետք է մանրամասնորեն դիտարկենք ԵԱՏՄ  կանոնակարգումների տեսանկյունից, որպեսզի հետագայում իրականացման ժամանակ մակրոտնտեսական շահի տեսանկյունից մենք խնդիր չունենանք»,- ասաց նա:

Մեր դիտարկմանը թե փաստորեն մի առանձին բանակցային գործընթաց էլ ԵԱՏՄ գործընկների հե՞տ է տարվում, փոխնախարարը պատասխանեց. «Ոչ։ ՀՀ-ն գիտի ինչ պարտավորություններ է ստացել և մենք որոշակի նորմեր  բանակցելիս նկատի ենք ունենում։ Բնականաբար, դիտարկում ենք նաև այդ տեսանկյունից»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել